ՇՇողիկ Գալստյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը:

​«Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները` կողմերին հորդորելով անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից»,- ասված է հայտարարությունում:

Անտոնիո Գուտերեշը նաև իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ստեղծված վտանգավոր իրավիճակի հաղթահարմանը բանակցային ճանապարհով լուծում գտնելուն ուղղված ջանքերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում