ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ: 

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն՝ հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի լուրջ խախտումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհեր են եղել:

Հաղորդվում է, որ երկու կողմն օգտագործել է տարբեր տրամաչափի հրետանային զենքեր: Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի (PRCIO) անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ափսոսում են մարդկային կորուստների համար և ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին:

Համանախագահները միջադեպի սկսվելու պահից ուղիղ կապի մեջ են հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողությունները սկսելու համար:

Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար՝ ներառյալ միմյանց միջև ուղղակի հաղորդակցության ուղիների օգտագործումը:

Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում արագ վերսկսել բանակցային գործընթացը և կարևորում են հնարավորության դեպքում արագ ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան այցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում