ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանը մերժեց ԲՀԿ խմբակցության առաջարկը

Խորհրդարանը մերժեց ԲՀԿ խմբակցության առաջարկը

ԱԺ հատուկ նիստում խորհրդարանը 21 կողմ 60 դեմ ձայնով մերժեց ԲՀԿ խմբակցության առաջարկը: Ներկայացված նախագծով առաջարկվում էր չեղյալ հայտարարել հավաքներ և հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ այդ  փաստաթղթի շուրջ աշխատել են նաև արտախորհրդարանական գործընկերների հետ: Պատգամավորն ասաց, որ արդեն իսկ տարբեր երկրներում առկա են իրավական  պրակտիկայի նախադեպեր, որոնց համաձայն՝ կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցների պահպանության պայմաններում հավաքների ազատությունն ամբողջովին չի սահմանափակվում: 

«Սահմանադրի կողմից հստակ ամրագրվում է, որ արտակարգ դրության ժամանակ որոշակի իրավունքներ և ազատություններ, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով նախատեսված հավաքների ազատությունը, կարող են միայն կասեցվել կամ ենթարկվել լրացուցիչ սահմանափակումների, այլ ոչ թե արգելվել: Հավաքները արգելելու լիազորություն Կառավարությանը տրված է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի հինգերորդ կետով: Տվյալ դեպքում նորմատիվ իրավական ակտում որևէ տարբերակում չի նախատեսվել արգելել, կասեցնել և սահմանափակել իրավական եզրույթների միջև, ինչի արդյուքնում դրանք անհիմն  նույնացվել են»,- ասաց պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում