ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան ճշտում է կատարել

Հունգարիան ճշտում է կատարել

Մոսկվայում Հունգարիայի դեսպանությունը հերքել է Ռուսաստանի քաղաքացիների համար երկիր մուտքի կանոնները հեշտացնելու մասին հաղորդագրությունը՝ ասելով, որ այն սխալ է մեկնաբանվել՝ հայտնում է RBC-ն իր Telegram հեռուստաալիքով:

Հաղորդագրությունը, որի մեջ, իբր, նշված է, որ ռուսները կկարողանան գալ Հունգարիա և չեն անցնի երկշաբաթյա կարանտինը, եթե ունեն COVID-19-ի բացակայությունը հաստատող փաստաթուղթ, ջնջվել է:

Հունգարիայի դեսպանատնից հայտնել են, որ սահմանը չի բացվի, երկիր մուտք գործելու սահմանափակումների պայմանները մնում են նույնը:

Հունգարիայի դեսպանությունը պարզաբանել է, որ երկիր մուտք գործել թույլատրվում է միայն իր քաղաքացիներին և կացության թույլտվություն ունեցողներին, որոնք ժամանում են «կանաչ» կամ «դեղին» կատեգորիայի երկրներից: Զբոսաշրջիկների համար ոչինչ չի փոխվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում