ՄՄարիա Գաբրիելյան

Սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցցանցերում ապատեղեկատվության տարածմամբ

Սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցցանցերում ապատեղեկատվության տարածմամբ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունն ուղեկցվում է հակառակորդի կողմից սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությամբ, ապատեղեկատվությունների տարածմամբ, ինչպես նաև անմիջական հարձակումներով՝ համակարգչային ցանցերի և սերվերների վրա, հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: 

«Այժմ սոցիալական տարբեր ցանցերում՝ Facebook, VK, Telegram, Tik-Tok, YouТube և այլն, կարող եք հանդիպել օգտահաշիվների, որոնք գրում են հայերեն, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են։

Քանի որ հայ հասարակությունը մեծապես օգտվում է Facebook-ից, վերջիններս առավել ակտիվ են հենց այդ հարթակում։ Հաքերները՝ ինչպես ֆեյք էջերով, այնպես էլ հայ օգտատերերի կոտրած էջերով, տարածում են կեղծ լուրեր՝ լսարանին ապակողմնորոշելու և խուճապ տարածելու համար։

Նմանօրինակ կեղծ էջերը այժմ տարածում են տեղեկություն, թե իրենց եղբայրները, որոնք ծառայում են բանակում, խոսում են ավելի քան 37 զինծառայողի մահվան մասին, իսկ ՀՀ կառավարությունը թաքցնում է հանրությունից այդ փաստը։

Հարկ է նշել, որ, ի հակադրություն ադրբեջանական քարոզչության, ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմում մարդկային զոհեր չկան»,- նշված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում