ԱԱրման Գալոյան

Հակամարտող կողմերին կոչ ենք անում խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը. ՌԴ ԱԳՆ

Հակամարտող կողմերին կոչ ենք անում խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերի կապակցությամբ՝ հայտնելով իր խորը մտահոգությունը: 

«Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։ Զոհեր և վիրավորներ կան։

Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։

Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Զոհվել է ադրբեջանական զինուժի 4 զինծառայող, կան նաև վիրավորներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում