ԱԱրման Գալոյան

Թուրքիան կգերազանցի՞ հայտարարությունների թվի նախկին ռեկորդը. քաղաքագետ

Թուրքիան կգերազանցի՞ հայտարարությունների թվի նախկին ռեկորդը. քաղաքագետ

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարող հայտարարություններին, նկատելով. «2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը բացահայտ աջակցություն հայտնեց Ադրբեջանի ագրեսիային: 4 օրվա ընթացքում Անկարան ընդունեց 5 հայտարարություն:

Այս 2 օրվա ընթացքում Թուրքիայի ԱԳՆ-ն հասցրել է արդեն 2 հայտարարություն տարածել:

Նախկին ռեկորդը կգերազանցե՞ն»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Զոհվել է ադրբեջանական զինուժի 4 զինծառայող, կան նաև վիրավորներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում