ԱԱրման Գալոյան

Հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ

Հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ս.թ. հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ՝ տեղեկացնում է ՀԱՊԿ կայքը:

Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումների վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում