ԱԱրման Գալոյան

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:

Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում