ԱԱրման Գալոյան

Լեհաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Լեհաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Այսօր Լեհաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններին իրավունք ունի մասնակցելու շուրջ 30 միլիոն քաղաքացի: Ընտրությունների անցկացման համար բացվել է շուրջ 27 000 ընտրատեղամաս, այդ թվում` արտերկրում:

Ընտրությունների երկրորդ փուլում երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են ղեկավար՝ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան և ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» միության թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին:

Հիշեցնենք՝ ընտրությունների առաջին փուլում Դուդան հավաքել է ձայների    43,5%-ը, Տշասկովսկին` 30,46%-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում