ԱԱրման Գալոյան

Մալաթիա-Սեբաստիայում տեսչական մարմինը հայտնաբերել է խախտումներ

Մալաթիա-Սեբաստիայում տեսչական մարմինը հայտնաբերել է խախտումներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հուլիսի 11-ին պատմության և մշակույթի հուշարձանների հարակից կանաչ գոտիների մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել է դիմակ չկրող 2 անձ, որոնց նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքների ընթացքում տեսչական մարմնի մասնագետները շարունակում են տրամադրել մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակներ և հորդորում խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։

ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում դիտարկումները շարունակվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում