ԱԱրման Գալոյան

Հաղարծինում սկսվել են ջրագծի փոխարինման աշխատանքները

Հաղարծինում սկսվել են ջրագծի փոխարինման աշխատանքները

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղեկացրել է, որ Հաղարծինում սկսվել են ջրագծի փոխարինման աշխատանքները:

«Երբ պատգամավոր, բարերար (ով չի ուզում իր անունը հրապարակել), համայնք, գյուղացի համագործակցության արդյունքում կարողանում ես լուծել մեծ խնդիր:

Հաղարծին գյուղի ջրագծերի մոտ 80%-ը գտնվում է, մեղմ ասած, ծայրահեղ անմխիթար վիճակում: Դրանց փոխարինման աշխատանքներն այսօրվանից այլևս սկսված են:

Հիշեցնեմ, որ նույն տրամաբանությամբ, Հաղարծին գյուղում լուծել ենք նաև գյուղացիների իսկ խոսքով` Բրեժնևի ժամանակահատվածից խոստացված, բայց չլուծված, մոտ մեկ կիլոմետր երկարությամբ կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը»,- տեղեկացրել է Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում