ԱԱրման Գալոյան

Արցախի էներգետիկ համակարգը կթևակոխի զարգացման նոր փուլ. ԱՀ նախագահ

Արցախի էներգետիկ համակարգը կթևակոխի զարգացման նոր փուլ. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքից կհանվեն 110 կՎ և 35 կՎ օդային գծերը:

«Այսօր անձամբ եմ այցելել Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ի դեպ, ներդրումային ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2019-2023 թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ընկերությունը պատրաստվում է ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում՝ Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում»,- տեղեկացրել է Արցախի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում