ԱԱրման Գալոյան

ԱԻ նախարարն այցելել է Տավուշի մարզ

ԱԻ նախարարն այցելել է Տավուշի մարզ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց  է կատարել Տավուշի մարզում: Նա այցելել է Տավուշում տեղակայված արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվել են ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը:

Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվել են առկա խնդիրները և տրվել համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում