ՄՄարիամ Մխիթարյան

Վրաց-ուկրաինական լարվածություն Սաակաշվիլիի պատճառով

Վրաց-ուկրաինական լարվածություն Սաակաշվիլիի պատճառով

Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին կրկին կանչել են Վրաստանի արտգործնախարարություն: Արտաքին գործերի գերատեսչությունը նշել է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններն ու բարեկամությունը, ևս մեկ անգամ մտահոգություն հայտնել Միխեիլ Սաակաշվիլիի կողմից վրացական իշխանություններին ուղղված վերջին քննադատական ​​հայտարարությունների կապակցությամբ, հայտնում է EADaily-ն:

Սաակաշվիլին Ֆեյսբուքի էջում հայտնել էր, թե չի ճանաչում վրաստանյան ներկա կառավարության լեգիտիմությունը: Նա ընդգծել է նաև, որ Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում «առաջնագծում» է լինելու:

Ըստ Վրաստանի պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիի` Սաակաշվիլին ուկրաինական իշխանության ներկայացուցիչ է, հանրային դեմք, հետևաբար Վրաստանի կառավարության լեգիտիմությանը վերաբերող նրա հայտարարությունը անարձագանք չի մնա, իսկ պատասխանը պետք է տա Ուկրաինայի ղեկավարությունը:

Ըստ վրաց պաշտոնյայի` իր քարոզչական հայտարարություններով Սաակաշվիլին միջամտում է Վրաստանի ներքին գործերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում