ՄՄարիամ Մխիթարյան

Մերկելի շրջապատում բացահայտվել է Եգիպտոսի հատուկ ծառայությունների գործակալ

Մերկելի շրջապատում բացահայտվել է Եգիպտոսի հատուկ ծառայությունների գործակալ

Գերմանիայի քննչական մարմինները ենթադրում են, որ Դաշնային կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակի աշխատակիցը տեղեկատվություններ է հավաքել եգիպտական ​​հատուկ ծառայությունների համար: Ենթադրվում է, որ նա լրտեսել է մի քանի տարի:

Աշխատակցի նկատմամբ կիրառվել են «գործադիր միջոցներ»: Հետաքննությունը դեռ ավարտված չէ:

Միևնույն ժամանակ, Bild պարբերականը հայտնում է, որ լրտեսության մեջ կասկածվողը բաժնի միջին կոչում ունեցող աշխատակից է, և առայժմ պարզ չէ, թե ինչպիսի տեղեկատվություններ է նա հաղորդել օտարերկրյա հետախուզական գործակալությանը: Bild-ը գրում է, որ կասկածյալն օտարերկրյա արմատներ ունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում