ՄՄարիամ Մխիթարյան

Խաբարովսկի երկրամասի նահանգապետն իրեն մեղավոր չի ճանաչում

Խաբարովսկի երկրամասի նահանգապետն իրեն մեղավոր չի ճանաչում

Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալն իրեն մեղավոր չի ճանաչում սպանություններ կազմակերպելու և փորձեր կատարելու մեջ՝ «Ինտերֆաքսին» ասել է Հանրային դիտորդական հանձնաժողովի գործադիր քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը:

Քննչական կոմիտեն տարածաշրջանի ղեկավարին կասկածում է 2004-2005 թթ. Խաբարովսկի երկրամասում և Ամուրի շրջանում ձեռնարկատերերի սպանություններ իրականացնելու և կազմակերպելու համար:

Լիբեր-դեմոկրատական կուսակցությունից Սերգեյ Ֆուրգալը հայտնի քաղաքական գործիչ դարձավ 2018-ին, երբ ընտրություններում անսպասելիորեն հաղթեց նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը ստացող թեկնածուին և դարձավ «ժողովրդական նահանգապետ»: Ֆուրգալի գործը առաջացրել է Լիբերալ-դեմոկրատների բուռն արձագանքը, կուսակցության առաջնորդը սպառնացել է վայր դնել մանդատները և հետ կանչել իր նահանգապետերին:

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Վլադիմիր Պուտինը հրամանագիր կստորագրի Ֆուրգալի հրաժարականի մասին՝ «վստահության կորստի» պատճառով:

Նախագահի աշխատակազմից BBC-ի անանուն զրուցակիցը հայտնել է, որ Ֆուրգալի ձերբակալության պատճառը նահանգապետի ընտրության ժամանակ Կրեմլի հետ պայմանավորվածության խախտումն է: Ըստ աղբյուրի՝ «Ֆուրգալին առաջարկել են հոժարակամ հրաժարվել հաղթանակից ու վայր դնել նահանգապետի լրազորությունները: Մինչդեռ ֆուրգալը չհասկացավ, որ չէր կարող մերժել»:

Ըստ վերջին տեղեկությունների՝ ձերբակալել են Խաբարովսկի խորհրդարանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորի, մյուսների տներում խուզարկություններ են իրականացվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում