ՄՄարիամ Մխիթարյան

Փհենյանը պատրաստ չէ Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսմանը

Փհենյանը պատրաստ չէ Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսմանը

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ստեֆան Բիգանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը միջկորեական համագործակցությանը և Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները վերսկսելու Վաշինգտոնի պատրաստակամությունը, հայտնում է Aljazeera-ն:

Միջկորեական հարաբերությունները և ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների հնարավորությունը Բիգանը քննարկել է Սեուլ կատարած այցի ընթացքում: Սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Ե Չժոնը, որը զբաղեցնում է Կորեայի աշխատավորական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական և ուսուցողական բաժնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները համարել է անօգուտ: Նա միաժամանակ նշել է, որ ԿԺԴՀ-ն ամբողջովին չի հրաժարվում ապամիջուկայնացումից, բայց այժմ չի կարող դա  իրականացնել:

Կիմ Ե Չժոնը նաև նաև հայտարարել է, որ Փհենյանը չի վերադառնա իր նախկին առաջարկին, չի հրաժարվելի Յոնբենի միջուկային համալիրից ԱՄՆ պատժամիջոցները մեղմացնելու դիմաց և կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ հրաժարվել Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում