ՄՄարիամ Մխիթարյան

Հյուսիսային Կորեայի գաղտնի միջուկային օբյեկտը, պարզվում է, դպրոց է եղել

Հյուսիսային Կորեայի գաղտնի միջուկային օբյեկտը, պարզվում է, դպրոց է եղել

Պարզվել է, որ Հյուսիսային Կորեայում հայտնաբերված գաղտնի միջուկային օբյեկտը ռազմական դպրոց է եղել: Այդ մասին տեղեկացնում է Daily NK-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

Հյուսիսկորեացի զինվորականը հայտնել է, որ «շենքը Փհենյանի հակաօդային զորամիավորման հրամանատարության ռազմական համալսարանն է»: Զինվորականի խոսքով ՝ դպրոցը որևէ կապ չունի միջուկային զենքի հետ, ստորգետնյա կառույցներ չկան, իսկ շենքի մոտ գտնվող բաքն օգտագործվում է մաքրման և շինարարական աշխատանքների համար:

Ավելի վաղ ամերիկացի հետազոտողները, հենվելով Planet Labs ընկերության լուսանկարների վրա, հայտարարել էին, թե Փհենյանի մոտակայքում անհայտ միջուկային օբյեկտ է գործում: Մասնագետները ենթադրել են, որ այնտեղ արտադրում են միջուկային մարտագլխիկներ: Այս կասկածներն ի հայտ էին եկել դեռևս մի քանի տարի առաջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում