ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը պատասխանել է Սերբիայում անկարգություններ հրահրելու մեղադրանքներին

Ռուսաստանը պատասխանել է Սերբիայում անկարգություններ հրահրելու մեղադրանքներին

Սերբիայում տեղի ունեցած անկարգություններում «ռուսական հետքի» մասին հայտարարությունները «ստոր պատվեր» են: Այսպես է Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել մեղադրանքներին՝ հայտնում է РИА Новости-ն:

Ըստ արտաքին գերատեսչության ներկայացուցիչների՝ նման հայտարարություններ արվում են ռուս-սերբական գործընկերության վրա ստվեր գցելու համար: Դիվանագետները հույս են հայտնել, որ Սերբիայում շատ արագ կդադարեցվի բռնությունը, և կվերականգնվի հասարակական կարգը:

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում բողոքի ցույցեր կազմակերպելու և անկարգություններ հրահրելու համար մեղադրել էր արտաքին գաղտնի ծառայություններին: Ըստ նախագահի, բելգրադյան իրադարձությունները կապված են չճանաչված Կոսովոյի հարցով ԵՄ-ի հովանու ներքո կայանալիք բանակցությունների հետ:

Հուլիսի 7-ից Բելգրադում անցկացվում են բողոքի ակցիաներ կառավարության կիրառած կարանտինային խիստ միջոցառումների դեմ: Մի փոքր խումբ ներխուժել էր խորհրդարանի շենք, սակայն լրացուցիչ ուժերի աջակցությամբ ուժայիններին հաջողվել է ցուցարարներին հեռացնել շենքից: Միայն վերջին երկու օրը ձերբակալվել է 153 խռովարար, բախումներից տուժել է 118 ոստիկան: Նախագահ Վուչիչը ստիպված է եղել հետաձգել հակահամաճարակային խիստ միջոցառումների կիրառումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում