ԱԱրման Գալոյան

Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով. դատախազի խորհրդական

Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով. դատախազի խորհրդական

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2020 թ. որոշումը և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել երկու ամիս ժամկետով՝ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ավելի քան 210 մլն դրամ գումար վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Խաչատրյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում