ԱԱրման Գալոյան

ՊՆ-ն 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու մրցույթ է հայտարարել

ՊՆ-ն 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու մրցույթ է հայտարարել

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։

2020թ . ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու մրցույթներին` հետևյալ խմբերից մեկում ծառայության անցնելու համար․

• ԱՏՄ խումբ

• Գիտական խումբ

• Արհեստական բանականության խումբ

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 19-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլփոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում