ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն ընդունեց քննարկված նախագծերը. հաջորդ շաբաթ ևս արտահերթ նիստ կլինի

ԱԺ-ն ընդունեց քննարկված նախագծերը. հաջորդ շաբաթ ևս արտահերթ նիստ կլինի

Ազգային ժողովն այսօրվա նիստում քվեարկությամբ 83 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ օրենքների փաթեթում հատուկ կարգավորում է նախատեսվել, որով հնարավորություն է տրվում տեսչական մարմնին՝ նվազագույն օրենդրական լուծումներով գերբեռնված մեքենաների թույլատրելի առավելագույն քաշի պահպանման նորմերի նկատմամբ հսկողություն սահմանել: Կան երկու ստատիկ կշեռքներ, որոնք պլանավորվում է տեղադրել համապատասխան վայրերում և իրականացնել այդ ավտոմեքենաների կշռումը:

Կառավարության ներկայացրած «Պետական նպաստների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 85 կողմ ձայնով:

Հիշեցնենք, որ նախագծով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:

ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 85 կողմ ձայնով:

ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 85 կողմ ձայնով:

86 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկում է անվճար բարձրագույն կրթության իրավունք տալ զոհված զինծառայողի ծնողին և ամուսնուն:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ ըստ ամենայնի հաջորդ շաբաթ ևս կլինի արտահերթ նստաշրջան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում