ՆՆարե Ոսկանյան

Դեղատների կանաչ խաչերը պետք է տեղադրվեն կանոններին համապատասխան

Դեղատների կանաչ խաչերը պետք է տեղադրվեն կանոններին համապատասխան

Ազգային ժողովում քննարկվում է Աժ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և  Նարեկ Զեյնալյանի ներկայացրած՝ «Լիցենզավորման» և «Վարչական իրավախախտումների»  օրենքներում լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց.

«Խաչմերուկներում, որտեղ տեղադրված են դեղատների կանաչ խաչերը, երբեմն նույնականացվում են լուսացույցի հետ: Կառավարությունն ընդունել էր որոշում, որով, թվում է, հարցը պետք է կարգավորված լիներ: Ըստ օրենքի՝ դեղատների կանաչ խաչերը պետք է չլինեին թարթող, նաև սահմանված էր դրանց վառվելու ժամանակահատվածը: Սակայն չկար մարմին, որը վերահսկեր այդ ամենը»:

Այս փոփոխությամբ նախատեսվում է, որ վերահսկողություն իրականացնելու գործառույթը կկատարի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Կսահմանվի՝ եթե առաջին անգամ դեղատունն իր գործառույթը չի համապատասխանեցնում Կառավարության սահմանած  չափանիշներին, տեսչությունը նախազգուշացնում է փաստաթղթով: 30 օրվա ընթացքում դեղատունը հնարավորություն է ունենում շտկելու սխալը, հակառակ դեպքում՝ տեսչությունը կարող է դիմել լիցենզավորման մարմնին՝ դեղատան գործունեությունը կասեցնելու համար: Եթե այս դեպքում էլ խնդիրը չ լուծվում, դեղատունը զրկվում է լիցենզիայից, ընդհանրապես:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում