ՄՄարիամ Մխիթարյան

Ձերբակալվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Ռոգոզինի խորհրդականը

Ձերբակալվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Ռոգոզինի խորհրդականը

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը երկու ամսով ձերբակալել է «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» պարբերականների նախկին լրագրող Իվան Սաֆրոնովին, որը վերջին երկու ամսում եղել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի խորհրդականը: Սաֆրոնովին կասկածում են դավաճանության մեջ, հայտնում է BBC-ն:

Ըստ Սաֆրոնովի փաստաբան Պավլովի՝ «Քննիչը հայտարարել է, որ Իվանին կասկածում են չեխական հատուկ ծառայություններում ներգրավվածության մեջ, որոնք էլ, իրենց հերթին, կապված են ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ»: Փաստաբանի կարծիքով՝ Սաֆրոնովի «հետապնդումները պայմանավորված են նրա մասնագիտական ​​գործունեությամբ»:

Պետական ​​անվտանգությանն ու պետական ​​գաղտնիքներին վերաբերող գործերը դատարանները քննում են փակ դռների հետևում: Գաղտնի են պահվում նաև հետաքննության նյութերը, ինչը նշանակում է, որ անվտանգության ուժերը չեն ներկայացնի, թե որոշակի ինչի համար է մեղադրվում Սաֆրոնովը:

Դատարանը, հետաքննության պահանջով, Սաֆրոնովին ձերբակալել է երկու ամսով՝ մինչև սեպտեմբերի 6-ը: Մեղավորությունը հաստատվելու դեպքում նրան սպասվում է 12-20 տարի ազատազրկում և մինչև 500 հազար ռուբլի տուգանք:

Սաֆրոնովի նախկին գործընկերները ակցիա են իրականացնել նրա պաշտպանության համար: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ երկու տասնյակ ցուցարարի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում