ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանն ընդդեմ ԵՄ-ի՝ հանուն Միացյալ Նահանգների

Լեհաստանն ընդդեմ ԵՄ-ի՝ հանուն Միացյալ Նահանգների

«Հյուսիսային Հոսք-2» գազատարի կառուցման շուրջ ստեղծված վիճակը Գերմանիայի և Միացյալ Նահանգների միջև նյարդային երկխոսության պատճառ է դարձել, նշում է DW-ն: Նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ դիմել է կտրուկ քայլի՝ առանց ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ խորհրդակցելու, հայտարարել է Գերմանիայից ավելի քան 9,5 հազար ամերիկյան զորքի դուրսբերման մասին: ԱՄՆ ղեկավարը նաև նախատել է գերմանացիներին, որ Ռուսաստանին միլիարդներ են վճարում գազի համար, բայց չեն ավելացնում իրենց ներդրումը ՆԱՏՕ-ի պաշտպանության բյուջեում:

Ավելին՝ նա հայտարարել է, որ պատժամիջոցներ կսահմանի եվրոպական այն ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են Բալթիկ ծովում գազատարի տեղադրման հետ:

Գերմանիան փորձում է պատասխան քայլեր ձեռնարկել և ցանկանում է, որ ԵՄ-ն, իր հերթին, Միացյալ Նահանգների դեմ հակապատժամիջոցներ սահմանի: Բեռլինն արդեն աշխատում է Թրամփի գործողություններին պատասխանելու ուղղությամբ: Սակայն, ինչպես նկատել են դիտորդները, ԵՄ-ում ԱՄՆ-ն ունի դաշնակից, որը, ամենայն հավանականությամբ, չի աջակցի Ամերիկայի դեմ միության նման քայլերին: Եվ դա Լեհաստանն է:

Եվրոպական հարցերով Լեհաստանի նախարարը չի բացառել, որ իր երկիրը, որպես ԵՄ անդամ, կարող է խանգարել նման փաստաթղթի ընդունմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում