ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տունը՝ Թրամփի զարմուհու գրքի մասին. Ծիծաղելի է և անհեթեթ

Սպիտակ տունը՝ Թրամփի զարմուհու գրքի մասին. Ծիծաղելի է և անհեթեթ

ԱՄՆ նախագահի զարմուհու՝  Մերի Թրամփի նոր գիրքը զավեշտալի և անհեթեթ պնդումներ է պարունակում՝ լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄաքԷնանին:

«Դրանք ծիծաղելի և անհեթեթ պնդումներ են, որոնք բացարձակապես կապ չունեն ճշմարտության հետ: Մենք դեռ չենք տեսել գիրքը, որը լցված է կեղծիքներով»,- մեջբերում է Washington Post-ը:

Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ իրենց տրամադրության տակ ունենալով «Չափազանց շատ և երբեք ոչ բավարար. ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի պատճենները, որոնք պետք է թողարկվեին հուլիսի 10-ին, ներկայացրել են գրքի բովանդակությունը:

Մերի Թրամփը, որը կլինիկական հոգեբան է, Դոնալդ Թրամփին բնութագրում է որպես ինքնասիրահարված ​​անձնավորություն, որի գործողությունները հաճախ անբացատրելի են: Նրա կարծիքով՝ մանկության տարիներին Թրամփի աշխարհայացքի ձևավորման վրա ազդել է այն փաստը, որ Թրամփը ձգտել է խուսափել հոր՝ Ֆրեդերիկ Թրամփի դժգոհությունից: Թրամփի հորը նա բնութագրում է որպես գերիշխող անձ, որը «ոչնչացրեց» Դոնալդ Թրամփին և ավերեց «մարդկային հույզերի մի ամբողջ շարք զարգացնելու և զգալու նրա կարողությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում