ՆՆարե Ոսկանյան

Արտակարգ դրությունից հետո նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմի անհրաժեշտություն կա

Արտակարգ դրությունից հետո նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմի անհրաժեշտություն կա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ անձամբ ինքը  արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում է: Մեջբերեց պարետատան նիստից հետո վարչապետի հայտարարությունը, թե «ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը կերկարացվի»: Թորոսյանի խոսքով՝ մտածում են նաև արտակարգ դրությունից հետո նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին:

«Այսինքն՝ արտակարգ դրությունը եթե դադարի, մենք հնարավորություն ունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր հասարակությանը պահպանել կանոնները՝ դիմակներ կրել, սոցիալական հեռավորության պահել, տնտեսավարողների մոտ սահմանափակումներ կիրառել: Մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել»,- ասաց նախարարը:

Թորոսյանը շեշտեց՝ արտակարգ դրությամբ պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա  այնքան, որքան առկա է այդ մարտահրավերը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ արտակարգ դրությունը հանելով կամ այլ իրավակարգավորումներ չունենալով ունենանք հիվանդության պայթյունաձև տարածում՝ աղետալի հետևանքներով»,- ասաց Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում