ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը հետաձգել է Արևմտյան ափի բռնակցումը

Իսրայելը հետաձգել է Արևմտյան ափի բռնակցումը

Իսրայելը որոշել է հետաձգել Արևմտյան ափի բռնակցումը. առաջիկա օրերին որևէ գործողություն չի իրականացնի: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ մեջբերելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գաբի Աշկենազիի խոսքերը:

Ըստ Աշկենազիի՝ նա այդ պլաններն արդեն քննարկել է ավելի քան 30 արտգործնախարարի հետ, հիմնականում ԵՄ երկրներից, որոնցից շատերը դեմ են բռնակցմանը: Արտգործնախարարը խոստացել է «հաշվի առնել այս դիրքորոշումը»:

Հունիսի 26-ին հաղորդել էին, որ Իսրայելը հրաժարվել է Հորդանանի հովտում պաղեստինյան տարածքների բռնակցումից՝ ընտրելով առգրավման խորհրդանշական տարբերակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում