ՄՄարիամ Մխիթարյան

Միջուկային գործարքը կկործանվի, եթե երկարաձգվի Իրանի դեմ զենքի էմբարգոն

Միջուկային գործարքը կկործանվի, եթե երկարաձգվի Իրանի դեմ զենքի էմբարգոն

Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չի պահպանվի, եթե Վաշինգտոնը շարունակի պահանջել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի երկարաձգումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի խոսքերը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը սահմանում է, որ հոկտեմբերին Իրանի դեմ պատժամիջոցները հանվում են, բայց նույնիսկ այստեղ ամերիկացիներն ասում են, որ չեն հետևի այս բանաձևին: Նրանք վերջերս նախաձեռնել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նախադրյալներ ստեղծելու Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման համար: Եթե Միացյալ Նահանգները հաջողության հասնի, կարելի է գրանցել միջուկային ծրագրի մահը»,- ասել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում