ՄՄարիամ Մխիթարյան

Մերկելն ու Մակրոնը կքննարկեն Կոսովոյի հարցը

Մերկելն ու Մակրոնը կքննարկեն Կոսովոյի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցեն հուլիսի 10-ին անցկացվող վիդեոկոնֆերանսին՝ լուծելու Սերբիայի և չճանաչված Կոսովոյի միջև տարաձայնությունը: Այս մասին հայտնել է Agense France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Գագաթնաժողովը պետք է «թույլ տա ԵՄ-ին գտնել հակասության կարգավորման լուծում», որը ծագել է, երբ Կոսովոյի հարցով Հատուկ դատարանը տարածաշրջանի ղեկավար Հաշիմ Տաչիին և չճանաչված հանրապետության նախկին խորհրդարանի խոսնակ Քադրի Վեսելիին մեղադրեց պատերազմական հանցագործություններ կատարելու համար: Համապատասխան տեղեկության հայտնվելուց հետո Տաչին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ:

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչն ասել էր, որ տեսանելի ապագայում հնարավոր չի համարում Կոսովոյի հակամարտության կարգավորումը: Վուչիչը նաև շեշտել է, որ Սերբիան չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը` բարենպաստ ֆինանսական առաջարկ ստանալու և Եվրամիությանն անդամակցելու պայմանով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում