ՄՄարիամ Մխիթարյան

Ռեպեր Քանյե Ուեսթը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ

Ռեպեր Քանյե Ուեսթը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը գրառում է կատարել, որում նշել է, որ պատրաստվում է առաջադրվել նախագահի պաշտոնում, հայտնում է BBC-ն: Դեռ պարզ չէ՝ երաժիշտը կատակո՞ւմ է, թե՞ ոչ, բայց Քիմ Քարդաշյանի ամուսնու հայտարարությունը ստացել է հարյուր հազարավոր արձագանք միայն առաջին ժամվա ընթացքում:

Սա առաջին անգամ չէ, որ Ուեսթը խոսում է նախագահության մասին. իր նախագահական նկրտումների մասին նա հայտարարել է դեռևս 2015-ին, երբ կապ ուներ դեմոկրատական կուսակցության հետ: Հոկտեմբերին նոր ալբոմի թողարկումից հետո ունեցած հարցազրույցի ժամանակ նա խոստացել է առաջադրել իր թեկնածությունը 2024-ի ընտրություններին: Այս անգամ՝ քաղաքական այլ համակրանքներով: Ուեսթը բազմիցս հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել նրան իր աջակցությունը և Թրամփին անվանել իր եղբայրը:

Ռեփերի հանրահայտ կինը՝ Քիմ Քարդաշյան Ուեսթը, պատասխանել է ամուսնու թվիթին՝ ամերիկյան դրոշով նկար տեղադրելով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում