ԱԱրման Գալոյան

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ մոտ ակցիայի հինգ մասնակցի

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ մոտ ակցիայի հինգ մասնակցի

Ոստիկանությունն այսօր ԿԲ մոտ անցկացված ակցիայից բերման է ենթարկել 5 հոգու: 1lurer.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Այսօր ԿԲ-ի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել քաղաքացի Մանուել Մանուկյանը՝  դժգոհելով բանկերի վարկային քաղաքականությունից: Լրագրողների հետ նրա հարցազրույցի ժամանակ ԿԲ-ին է մոտեցել բեռնատար: և դրա մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ են նետել շենքի ուղղությամբ: Բեռնատարի թափք է բարձրացել նաև Մանուկյանն ու նրանք հեռացել են: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում