ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը միջուկային նոր օբյեկտ կկառուցի

Իրանը միջուկային նոր օբյեկտ կկառուցի

Պարզվել է, որ Իրանի Նաթանզ քաղաքում միջուկային հարստացման ստորգետնյա գործարանի վերևում գտնվող շենքը հրդեհից ու պայթյունից ավելի շատ է վնասվել, քան նախկինում հաղորդվել էր: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ իշխանությունը հրդեհից վնասված օբյեկտը չի վերականգնի, այլ կփոխարինի ավելի մեծ ու ժամանակակից կայանով, հայտնում է Deutsche Welle-ն:

Միաժամանակ նշվում է, որ միջադեպը մոտակա ժամանակահատվածում բացասաբար կանդրադառնա ցենտրիֆուգների արտադրության վրա, որոնք անհրաժեշտ են ուրանի հարստացման ցիկլի համար:

Հինգշաբթի Նաթանզ քաղաքում բռնկված հրդեհից տուժածներ չկան, ասել է Քամալվանդին: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ հաստատել է, որ դեպքի ժամանակ կայանում միջուկային նյութեր չեն եղել: Թեհրանը դեռ չի հաղորդել հրդեհի պատճառները:

Իսրայելն էլ հերքել է իր մասնակցությունը Իրանի միջուկային կայանում տեղի ունեցած միջադեպին:

«Պետք չէ Իրանում ամեն դեպք կապել Իսրայելի հետ»,- ասել է պաշտպանության նախարար Բենի Գանցը, նաև հաստատել երկրի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: «Իսրայելն ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի այդ երկրում միջուկային զենքի զարգացումը և ահաբեկչության տարածումն Իրանի կողմից»,- հայտարարել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում