ԱԱրման Գալոյան

Դատարանը մերժել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. տեղեկացրել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը: Պաշտպանը համոզմունք է հայտնել, որ սպասվում են Մինասյանին կալանավորելու նոր միջնորդություններ:

Արդյոք դատախազությունը վերաքննիչ դատարանում կբողոքարկի՞ Մինասյանին չկալանավորելու որոշումը: 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ չեն ստացել: «Կստանանք, կծանոթանանք, ըստ այդմ բողոքարկելու հարցում որոշում կկայացվի»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավվել էր ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Հունիսի 8-ին ՊԵԿ-ը տեղեկացրել էր, որ լրացվել էր Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը: Խոսքը օֆշորային գործարքների, եկամտի թաքցրած տվյալների մասին է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում