Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել

ՇՇողիկ Գալստյան

Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Ռոմայի» նկատմամբ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում հաջողվել է աչքի ընկնել: 

55-րդ րոպեին Կալյեխոնն առաջ է մղել տանտերերին, սակայն 5 րոպե անց Մխիթարյանը հեռահար հարվածով հավասարեցրել է հաշիվը՝ 1-1: 82-րդ րոպեին Ինսինյեն «Նապոլիի» կազմում դարձել է հաղթական գոլի հեղինակ:

«Ռոման» Ա սերիայում կրած 3-րդ անընդմեջ պարտությունից հետո ունի 48 միավոր և 5-6-րդ հորիզոնականներն է բաժանում հենց «Նապոլիի» հետ: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն Ա սերիայում իր վերջին 7 հանդիպումներում տոնել է 6 հաղթանակ, կրել 1 պարտություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում