ՄՄերի Եգորյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ:

ԱԳ նախարար Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որը լավ հնարավորություն է ծանոթանալու հարցերի լայն շրջանակի շուրջ Արցախի քաղաքացիական հասարակության տեսակետներին:

Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորել քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում