Թարմացում. 04.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, առողջացել է 451 մարդ

ՌՌոզա Խաչատրյան

Հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից 15935-ը` առողջացած, 477-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում:

 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։

 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում