ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը նորից անդրադարձել է Սուրբ Սոֆիայի կարգավիճակին

Էրդողանը նորից անդրադարձել է Սուրբ Սոֆիայի կարգավիճակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից մզկիթի վերածելուն ուղղված քննադատություններին:

«Անկարային մեղադրել Այա Սոֆիային թանգարանային կարգավիճակից զրկելու համար՝ նշանակում է հարձակվել Թուրքիայի ինքնիշխանության վրա»,- հայտարարել է Էրդողանը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Նա շեշտել է, որ Թուրքիան չի միջամտում «այլ երկրներում աղոթքի համար հաստատությունների գործերին, հետևաբար ոչ ոք իրավունք չունի կամ իրավասու չէ միջամտել այդ հարցով իր երկրի գործերին»:

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ «Անկարան իրավունք ունի փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը՝ վերականգնելով այն որպես մզկիթ, առանց հաշվի առնելու այլ պետությունների տեսակետները»:

Անցյալ հինգշաբթի Թուրքիայի Պետական ​​խորհուրդը քննարկեց Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու և մզկիթի վերածելու հարցը: Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում