ԱԱրման Գալոյան

Արցախում համաներում կհայտարարվի. նախագահը պատրաստվում է օրինագիծ ներկայացնել խորհրդարան

Արցախում համաներում կհայտարարվի. նախագահը պատրաստվում է օրինագիծ ներկայացնել խորհրդարան

«Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ»,- տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա:

Հ.Գ. Այս մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսեցինք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո»,- գրել է Արցախի նախագահը Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում