ԱԱրման Գալոյան

Որոշվել է բարելավել Երևանում մեկ շնչին հասնող հանրային կանաչ տարածքների ցուցանիշը

Որոշվել է բարելավել Երևանում մեկ շնչին հասնող հանրային կանաչ տարածքների ցուցանիշը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ այսօր քննարկել են Երևանում ուրբանիզացիայի աճին զուգահեռ կանաչ տարածքների կրճատման հետ կապված առաջացող որոշ խնդիրներ:

«Քննարկման ընթացքում անդրադարձանք Նորքի և Ծիծեռնակաբերդի բարձունքներին, Մոնումենտի անտառներին, ինչպես նաև Դալմայի այգիներին։ Քննարկվեցին դրանցից յուրաքանչյուրում լայնածավալ կանաչապատում իրականացնելուն խոչընդոտող խնդիրները, տրվեցին այդ խնդիրների լուծման հանձնարարականներ։

Որոշվեց խնդիրների աստիճանական լուծմամբ հասնել Երևանում մեկ շնչին հասնող հանրային կանաչ տարածքների ցուցանիշի բարելավմանը, որը ներկայումս կրկնակի ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորմայից»,- տեղեկացրել է Աղաջանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում