ՄՄարիամ Մխիթարյան

Ռասիզմի դեմ պայքարողների ձեռքերը հասան Անդերսենի Ջրահարսին

Ռասիզմի դեմ պայքարողների ձեռքերը հասան Անդերսենի Ջրահարսին

Վանդալները Կոպենհագենում Ջրահարսի քանդակի պատվանդանի վրա սև ներկով գրել են «Ռասիստական ​​ձուկ»՝ հայտնում է АР-ն: Դեռ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Անդերսենի հեքիաթի հերոսուհու՝ Ջրահարսի արձանը, տեղադրվել է 107 տարի առաջ և բազմիցս ենթարկվել վանդալների ու քաղաքական ակտիվիստների հարձակումներին: Նրան պոկել են պատվանդանից, գլխատել ու կեղտոտել տարբեր գույնի ներկերով:

Հուշարձանների դեմ շարժումը սկսվեց ԱՄՆ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով անցկացված բողոքի ցույցերից հետո: Միացյալ Նահանգներում և Եվրոպայում հուշարձանները հարձակման են ենթարկվում ու պղծվում ի նշան ռասիզմի ու գաղութատիրական անցյալի անմահացման դեմ բողոքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում