ՄՄարիամ Մխիթարյան

Հոնկոնգում առաջին մեղադրանքն է ներկայացվել ազգային անվտանգության օրենքը խախտողին

Հոնկոնգում առաջին մեղադրանքն է ներկայացվել ազգային անվտանգության օրենքը խախտողին

Հոնկոնգյան ոստիկանությունն Ազգային անվտանգության օրենքի ընդունումից հետո առաջին անգամ մեղադրանք է ներկայացրել այն խախտելու համար: Ձերբակալվել է բողոքի ցույցի մասնակիցը, որ մոտոցիկլետով մտել է ոստիկանների խմբի մեջ՝ իր հետ կրելով «Հոնկոնգյան անկախություն» կոչով դրոշը: Ձերբակալվածին ներկայացվել է ահաբեկչության և անջատողականության մեղադրանք:

Այս գործով դատական ​​նիստը տեղի է ունեցել ուրբաթ՝ առանց ձերբակալվածի ներկայության, քանի որ նա հիվանդանոցում է եղել: Հետագա նիստերը տեղի կունենան ամբաստանյալի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Նոր օրենքը նպատակ ունի կանխել գործողությունները, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը Հոնկոնգում՝ անջատողականություն, ահաբեկչություն, պետական ​​իշխանության խարխլում, արտաքին ուժերի հետ դավադրություն:

Այն նախատեսում է ցմահ բանտարկություն՝ որպես առավելագույն պատժաչափ, և Հոնկոնգում Չինաստանի անվտանգության մարմինների ստեղծում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում