ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ուրբաթ Ֆրանսիայի նախարարների կաբինետի նոր ղեկավար է նշանակվել նախագահ Մակրոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժան Կաստեքսը, որը վերահսկում էր երկիրը ինքնամեկուսացման ռեժիմից հանելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է TACC-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Ըստ ֆրանսիական օրենքի՝  նա պետք է պետության նախագահին ներկայացնի նախարարների պաշտոնների թեկնածուներին: Սպասվում է, որ կաբինետի ձևավորումը կտևի մի քանի օր, կավարտվի մինչև հուլիսի 8-ը և Ֆրանսիայի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մակրոնի նախագահությամբ:

Կաստեքսը փոխարինեց Էդուար Ֆիլիպին, որը երեք տարի վարչապետի պարտականությունները կատարելուց հետո հուլիսի 3-ին հրաժարականի դիմում ներկայացրեց: Հուլիսի 4-ին Ֆիլիպը կստանձնի Հավրի քաղաքապետի պաշտոնը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում