ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան որոշել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

Թուրքիան որոշել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վերանայման անհրաժեշտությանը՝ գրում է ermenihaber-ը։

«Աշխատեք դրա վրա ու վերանայեք այն (կոնվենցիա)։ Եթե ժողովուրդը ցանկանա, չեղարկեք։ Ժողովուրդը ինչպես կասի, թող այդպես էլ լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» Ստամբուլյան է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թ. մայիսի 11-ին: 2019 թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրամիությունը:

Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակներ քննադատում են Ստամբուլյան կոնվենցիան: Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։ Հայաստանը կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում