ՆՆարե Ոսկանյան

ՀՖՖ գործկոմը որակազրկել է 5 ակումբի և 58 անձի

ՀՖՖ գործկոմը  որակազրկել է 5 ակումբի և 58 անձի

Այսօր տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում եղել է «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել  «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբները, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկել:

1lurer.am-ի հետ զրույցում ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը տեղեկացրել է, որ երեկ տեղի է ունեցել կարգապահական  կոմիտեի նիստը, և իրավապահ մարմինների ու ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժինների ներկայացրած փաստերի հիման վրա կայացվել է որոշումը: Կարապետյանը տեղեկացրեց, որ հրապարակված է նաև ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը: Նա նշել է, որ արձանագրության մեջ պատճառները մանրամասն ներկայացված են: Ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարի՝ քանի որ 4 թիմ ներգրավված է եղել պայմանավորված խաղերի մեջ, և նրանց հետագա խաղերը, ենթադրաբար, նույնպես կարող էին կրել նման բնույթ, այդ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել առաջնությունը, որովհետև նորմալ մրցակցային իրավիճակ փաստացի չէր ապահովվում: 

Հաշվի առնելով ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկել է ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կայացվելու են ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում