ՆՆարե Ոսկանյան

Բուժականի կենտրոնական ճանապարհը կասֆալտապատվի. Կոտայքի մարզպետ

Բուժականի կենտրոնական ճանապարհը կասֆալտապատվի. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ Կոտայքի Բուժականի կենտրոնական ճանապարհը՝ շուրջ 1.5 կմ երկարությամբ, ամբողջովին կասֆալտապատվի այս տարի: Հիմնովին կփոխվեն նաեւ կից ջրահեռացման համակարգերն, ու լուսավորություն կանցկացվի։

«Անցյալ տարի լիովին փոխել ենք ճանապարհի տակով անցնող խմելու ջրագծերն ու մյուս կոմունիկացիաները, որպեսզի հետագայում ճանապարհի հատվածական հատումներ թույլ չտանք։

Այս ծրագիրը նույնպես հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից. 292 մլն ՀՀԴ միջոցներ կուղղվեն այն իրականացնելուն (45%/55% համաֆինանսավորմամբ):

Այս ճանապարհով է անցնում դեպի Կոտայքի պատմամշակութային գոհարներից մեկը՝ Թեղենյաց վանական համալիր տանող ուղին. հիմնանորոգվող հատվածը մեկնարկում է գյուղի կենտրոնական հրապարակից և ձգվում է մինչև գյուղեզր։ Վանական համալիր ձգվող՝ շուրջ 2.5 կմ գրունտային ճանապարհը ևս կհարթեցվի և հողային աշխատանքների միջոցով անցանելի կդարձվի մեքենաների համար։

Գյուղի վերևում՝ անտառափեշին, կկառուցվի խոշոր տուրիստական ավտոբուսների համար նախատեսված կայանատեղի»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում