ՆՆարե Ոսկանյան

Գծանշումները, ալկոգելի առկայությունը, մնացած պահանջները դարձել են կիրառելի. Ասոյան

Գծանշումները, ալկոգելի առկայությունը, մնացած պահանջները դարձել են կիրառելի. Ասոյան

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը Կառավարության նիստին մանրամասներ է ներկայացրել իրականացված վերահսկողական աշխատանքների մասին:

«Երեկվա տվյալներով՝ 884 ստուգում է իրականացվել, որոնցից արձանագրություններով խախտումներ են եղել 40 տնտեսավարողի մոտ: Սա, ըստ էության, որոշակի դրական դինամիկա է ենթադրում: Մեկ շաբաթվա կտրվածքով օրական անում ենք մոտ 800-900 ստուգում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվում  60, 70, 40, 50 տնտեսավարողների մոտ: Դա այն պարագայում, երբ ժամանակին նույն 800-900 ստուգումների պարագայում մենք հայտնաբերում էինք 200-300 խախտումներ: Տնտեսավարողների կողմից դրական դինամիկան կա»,- ասաց Ասոյանը:

Շարունակվում են նաև ոստիկանության հետ ուժեղացված վերահսկողական աշխատանքները տարբեր համայնքներում, ինչպես նաև տարբեր մարզկենտրոններում ու քաղաքներում: Կրկնակի ստուգայցեր են իրականացվում անմիջապես հաջորդ օրվա կտրվածքով: Ասոյանի խոսքով՝ տրանսպորտային ոլորտում խախտումները շարունակում են մնալ, երբ վարորդները  փորձում են քողարկել և սահմանված թվից շատ ուղևորներ են տեղափոխում: Նա շեշտեց, որ մգեցված  ապակիներով կամ  վարագույրներով փորձում են փակել, քողարկել, մինչդեռ ալկոգել, գծանշումներ՝ այդ պահանջները կիրառելի են դարձել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում