ԱԱրման Գալոյան

Արցախի նախագահը հաստատել է Կառավարության որոշումները

Արցախի նախագահը հաստատել է Կառավարության որոշումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին հաստատել է Կառավարության մի շարք որոշումներ:

Մելանյա Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ալեքսանդր Շահրամանյանն ազատվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Աշոտ Դանիելյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ՝ ազատվելով կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ:

Գայանե Գրիգորյանը նշանակվել է կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ՝ ազատվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում