ԱԱրման Գալոյան

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին:

Նախագահը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է փոխանցել Կանադայի բարեկամ ժողովրդին:

«Ավելի քան քառորդ դար է, ինչ Հայաստանի և Կանադայի միջև ընթանում է ամուր և ակտիվ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Մեր երկրները շարունակում են արդյունավետ և հաջող փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակների շրջանակում, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը:

Մեծագույն գնահատանքով եմ նշում, որ կանադահայ համայնքը կարևոր դերակատարում ունի Կանադայի հետ մեր կապերի խթանման և խորացման գործում: Նրա ամենօրյա ջանքերի շնորհիվ մեր երկրները և ժողովուրդները շարունակում են վայելել բարեկամական հարաբերությունները»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում